Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության հարցը։
«Կազմակերպության նկատմամբ վստահության հարցը դաշինքում լուրջ հարցերի տեղիք է տալիս », - ասել է Էրդողանը:
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Anadolu գործակալությանը, Էրդողանը հիշեցրել է, որ Սիրիայի տարածքից եկող առավելագույն սպառնալիքի ժամանակաշրջանում ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել Թուրքիայից զենիթա-հրթիռային համակարգերը հետ կանչելու մասին, և Թուրքիայի նախագահի կարծիքով՝ հասկացնել տվել, որ աջակցություն չի ցուցաբերի Անկարայի վրա հարձակման դեպքում։
«Երբ Թուրքիան սկսեց բանակցությունները ՀՕՊ համակարգի ամրապնդման նպատակով ռուսական С-400 համալիրների գնման հարցով, ՆԱՏՕ-ի մի շարք առաջատար երկրներ սկսեցին քննադատել Անկարային»,-հավելել է նա՝ նշելով, որ այդ ամենը հաստատում է ՆԱՏՕ-ի ներսում խնդիրների առկայությունը։
Նա կրկին դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում:Նրա խոսքով` ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ-ն քաղաքական և զինված աջակցություն է ցուցաբերում PYD-ի նկատմամբ (Սիրիայի «Ժողովրդական միություն կուսակցություն», որը Թուրքիան համարում է, որ կապ ունի երկրում արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության հետ):
Էրդողանը նշել է, որ Անկարան ունի ազգային անվտանգության սպառնալիքների կանխման լիարժեք իրավունք, որը, նրա կարծիքով՝ գալիս է մասնավորապես քրդական PYD և PKK կազմակերպություններից։
Նա նաև խոստացել է, որ Թուրքիան ոչ միայն կավարտի գործողությունն Իդլիբում, այլև ահաբեկիչերից կազատագրի սիրիական Աֆրին և Մյունբիչ շրջանները, որոնք վերահսկվում են PYD-ի կողմից։