Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է«ազգային իմպիչմենտի» գործընթաց սկսելու մասին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով NewsOne հեռուստաալիքին:
Նա նշել է, որ դեկտեմբերի 3-ին Ուկրաինայում իշխանությունը կփոխվի:
«Դեկտեմբերի 3-ը մեր` գործողությունների անցնելու օրն է լինելու», - ասել է Սահակաշվիլին` կոչ անելով ուկրաինացիներին «ինքնակազմակերպվել»:
«Ես կշրջեմ ամբողջ երկրով, ոտքի կհանեմ բոլոր մարդկանց` առանց սադրանքի, խաղաղ և հանգիստ, հիմնավորված պլանով և կոնկրետ դիրքորոշմամբ», - ասել է նա: