ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Արոնյանը միանձնյա առաջատար է

09:11     20 նոյեմբերի, 2017

Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիին հաղթելուց հետո գրոսմայստեր Լևոն Արոնյանը Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլի միանձնյա առաջատար է, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Հայաստանցի շախմատիստը սպիտակներով գեղեցիկ և արագ հաղթանակ տարավ՝ հարկադրելով մրցակցին հանձնվել 27-րդ քայլում:

Արոնյանն ունի 3 միավոր և կես միավորի տարբերությամբ գերազանցում  է հինգ գրոսմայստերի:


© armedia.am