Արաբական պետությունների լիգան նոյեմբերի 19-ին կայացած արտակարգ նիստում լիարժեք աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիային Իրանի դեմ նրա գործողություններում, հայտնում է «Ալ Արաբիան»։
Կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ Իրանը վտանգ է ներկայացնում ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ Պարսից ծոցի այլ երկրների համար։
«Սաուդյան Արաբիայի ուղղությամբ 76 բալիստիկ հրթիռ է արձակվել, բոլոր հրթիռները՝ իրանական արտադրության: Այդ կապացությամբ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Սաուդյան Արաբիային այն ամենում, ինչ վերաբերվում է նրա ազգային անվտանգության պաշտպանությանը», - ընդգծել է Գեյթը։
Արտակարգ հանդիպումը նախաձեռնվել էր Էր-Ռիադի կողմից՝ «Իրանի կողմից մի շարք խախտումներից հետո», ասվում է հաղորդագրությունում։