Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է վարչապետ Բենյամին Նեթանյահուին թանկ նվերներ ստանալու գործով հետաքննության շրջանակում, հայտնում է The Times of Israel-ը։
Նեթանյահուին կասկածում են պրոդյուսեր Արնոն Միլչանից թանկարաժեք նվերներ՝ սիգարներ, շամպայն և շքեղության իրեր, ստանալու մեջ ամերիկյան երկարաժամկետ վիզա ստանալուն աջակցելու դիմաց։
Կառավարության ղեկավարը չի հերքում, որ Միլչանն իրեն նվերներ է բերել, սակայն ասում է, որ նվերների հիմքում ընկած է հին ընկերությունը, այլ ոչ թե ծառայությունները։