Նորվեգիայի թագավորին հիվանդանոց են տեղափոխել

12:19     20 նոյեմբերի, 2017

Նորվեգիայի 80-ամյա թագավոր Հերալդ V-ը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է թագավորական պալատի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍը:

Նրան Օսլոյի թագավորական հիվանդանոց են տեղափոխել վարակվելու պատճառով, բայց կոնկրետ ախտորոշումը չի նշվում: Միապետի ներկայացուցիչները նրա վիճակը «բավարար» են համարում:

2003թ. Հերալդ V-ի մոտ ախտորոշվել քաղցկեղ, որի հետ կապված հեռացրել են նրա միզապարկը: 


© armedia.am