Ուկրաինայի արևելքում հակամարտության կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն հաղթահարելու համար Մինսկի համաձայնությունների կատարման հետ կապված ճգնաժամը: Նման կարծիք հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, հայտնում է Interfax-ը:
«Մենք փակուղում ենք հայտնվել այն հարցում, որը վերաբերվում է Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը, և դրանից դուրս գալու միակ տարբերակը քաղաքական կամքն է», - հայտարարել է Գրեմինգերը: Նա հավելել է, որ իրենք քննադատում են հրադարարի և պայմանավորվածությունների ցանկացած այլ խախտում: Նրա խոսքով, ներգրաված բոլոր կողմերը պետք է կենտրոնանան դրանց կատարման վրա: