Չինական «Սյաո Ի»-ն առաջին ռոբոտն է աշխարհում, ում հաջողվել է պետական քննություն հանձնել և բժշկական պրակտիկայի արտոնագիր ստացել: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում կատարելով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությանը։
Ռոբոտը թեստն անցել է 10 հոգու հսկողության տակ և չէր կարող պատասխանները գտնել համացանցում, քանի որ նրան հատուկ միացրած չեն եղել ցանցին։ Խնդիրները կատարելու համար ռոբոտը 60 րոպե է ծախսել, այն դեպքում, երբ առաջադրանքները կատարելու համար նախատեսված է 10 ժամ։
Ռոբոտը մեկուկես տարի շարունակ նախապատրաստվել է քննությանը: Թեստավորման ժամանակ «Սյաո Ի»-ի կողմից օգտագործվել է ավելի քան 60 ձեռնարկ և բժշկության վերաբերյալ գրքեր, որոնք նրա հիշողության մեջ են բեռնել մասնագետները:
Մշակողների խոսքով՝ 2018 թվականի մարտին արհեստական ինտելեկտն աշխատանքի կանցնի։
- Մեր ռոբոտը նախատեսված չէ փոխարինելու բժիշկներին, այլ նրանց օգնելու համար է», - հայտնել են մշակողները: