Ռուս տիեզերագնացը հրապարկել է Սևանա լճի լուսանկարը՝ տիեզերքից (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

12:11     21 նոյեմբերի, 2017

Ռուսաստանի Դաշնության հերոս, օդաչու-տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկի Facebook-ի իր էջում հրապարակել է Սևանա լճի նկարը՝ արված տիեզերքից:

«Սևանը լիճ է Հայաստանում (մոտ 1900 մ բարձրության վրա), Կովկասի լճերից ամենամեծն է», -գրել է Ռյազանսկին:

Ավելի վաղ նա հրապարակել էր Արարատի և Երևանի լուսանկարները՝ արված տիեզերքից:


© armedia.am