Պուտինի և Ասադի հանդիպումը կայացել է (տեսանյութ)

09:49     21 նոյեմբերի, 2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ով աշխատանքային այցով Ռուսաստանում է, գրում է NEWS.am-ը՝ վկայակոչելով Կրեմլի կայքը:

Պուտինը Ասադին շնորհավորել է «այն արդյունքների համար, որոնց Սիրիան հասնում է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում…, որ Սիրիայի ժողովուրդը անցնում է ծանր փորձությունների միջով և աստիճանաբար մոտենում է ահաբեկիչների վերջնական, անխուսափելի ջախջախմանը»:

Վլադիմիր Պուտինը Բաշար Ասադին ներկայացրել է ՌԴ Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի ղեկավար կազմին, որոնք Սոչիոմ են գտնվում ռազմական շինարարության և սպառազինության պետական ծրագրի հարցերով խորհրդակցությունների հերթական շարքն անցկացնելու համար:

 

 


© armedia.am