Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունն մոտենում է ավարտին:
«Իհարկե, ահաբեկչության նկատմամբ լիարժեք հաղթանակը դեռևս շատ հեռու է: Բայց ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ ուղղված մեր համատեղ աշխատանքին, ապա այդ ռազմական գործողությունն իրոք ավարտվում է», - հայտարարել է Պուտինը:
ՌԴ պաշտպանության նախարարության ու ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Պուտինն ընդգծել է, որ շուտով կդրվի «վերջակետը»:
«Սիրիայում իրավիճակի կայունացման համար շատ բան է արվել: Հուսով եմ, որ ամենամոտ ապագայում մենք վերջակետ կդնենք Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին՝ չնայած գիտակցում ենք, որ ահաբեկչական օջախները մնալու են», - ասել է ՌԴ նախագահը: