Զիմբաբվեի իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցության քարտուղարի տեղակալ Փոլ Մանգվանան հայտարարել է, որ կուսակցությունը նոյեմբերի 22-ին իմփիչմենթ կհայտարարի երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին։
Մանգվանայի խոսքերով տեղի ունեցողի հիմնական պատճառն այն է, որ 93-ամյա քաղաքական գործիչը թույլ է տվել կնոջը «ուզուրպացնել կառավարության լիազորությունները»։
Նշենք, որ Զիմբաբվեի սահմանադրությունը նախատեսում է նախագահին պաշտոնից հեռացնելու հնարավորություն եթե նա խախտում է սահմանադրությունը կամ ի վիճակի չէ կատարելի իր պարտականությունները: