Թեխասում աղետի է ենթարկվել ՌՕՈւ-ի ինքնաթիռը

12:42     21 նոյեմբերի, 2017

ԱՄՆ Թեխաս նահանգում Laughlin ավիաբազայից ոչ հեռու աղետի է ենթարկվել երկտեղանի ուսումնական T-38 Talon ինքնաթիռը, օդաչուներից մեկը զոհվել է, հայտնում է NEWS.am-ը: Դեպքը տեղի է ունեցել Դել Ռիո քաղաքի շրջանում:

«Օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը տեղափոխվել է Val Verde բժշկական կենտրոն, երբ Թեխասի նահանգում ՌՕՈւ-ի Laughlin բազայի T-38 Talon օդանավը այսօր աղետի է՝ ենթարկվել»,- նշված է ավաբազայի հաղորդագրության մեջ:

Օդաչուների անունները չեն հրապարակվում: Զինվորականները մտադիր են պատահարի քննություն սկսել:


© armedia.am