ԱՄՆ Թեխաս նահանգում Laughlin ավիաբազայից ոչ հեռու աղետի է ենթարկվել երկտեղանի ուսումնական T-38 Talon ինքնաթիռը, օդաչուներից մեկը զոհվել է, հայտնում է NEWS.am-ը: Դեպքը տեղի է ունեցել Դել Ռիո քաղաքի շրջանում:
«Օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը տեղափոխվել է Val Verde բժշկական կենտրոն, երբ Թեխասի նահանգում ՌՕՈւ-ի Laughlin բազայի T-38 Talon օդանավը այսօր աղետի է՝ ենթարկվել»,- նշված է ավաբազայի հաղորդագրության մեջ:
Օդաչուների անունները չեն հրապարակվում: Զինվորականները մտադիր են պատահարի քննություն սկսել: