Նալբանդան-Լավրով հանդիպումը կայացել է

12:05     21 նոյեմբերի, 2017

Երևանում ընթանում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ասուլիսը, գրում է Արցախպրեսը:

Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին երկօրյա այցով ժամանել է Երևան: Նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բանակցություններ է ունենալու նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Բանակցությունների գլխավոր թեման Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կլինի:

Այսօր առավոտյան Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Լավրովը ծաղկեպսակ է դրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանի մոտ և ծաղիկներ՝ հավերժական կրակի մոտ։

 


© armedia.am