Ռուսաստանից Ս-400 հրթիռային համակարգի գնումը սխալ է: Այս մասին հայտնել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Մեջլիսում արած իր ելույթի ժամանակ, հաղորդում է Akunq.net-ը՝ հղում կատարելով Yeniakit.com-ին:
«Ս-400 հրթիռները գնելու համար միլիարդավոր դոլարներ եք ծախսում, իսկապես հետաքրքիր է, թե այդ հրթիռները ո՞ւմ դեմ եք օգտագործելու: Ո՞վ է մեզ վրա հարձակում գործելու: Ներկայիս պարանոյան հետևյալն է` ՆԱՏՕ-ն մեզ վրա հարձակվել է, հետևաբար` ՆԱՏՕ-ն կրկին կարող է հարձակվել մեզ վրա: Դաշնակից կազմակերպության` մեզ հարվածելու վախը, ցավոք սրտի, խելացնորության աստիճանի է հասել: