Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի վիճակն արդեն բավարար է, փոխանցում է Artsakhpress-ը:
Զինծառայողի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, և նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ:
Ժամկետային զինծառայող Սերգեյ Ալումյանը բեկորային վնասվածքներ էր ստացել դեմքի ու ձեռքերի շրջանում, մատներից մի քանիսը ամպուտացվել են, ունի նաև ծնոտի կոտրվածք: