Սիրիայի նախագահը նկար է նվիրել Պուտինին

18:35     21 նոյեմբերի, 2017

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինին նկար է նվիրել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Դա Ասադի նվերն է։ Նա Պուտինին նկար է նվիրել»,- ասել  է նա։

Թե կոնկրետ ինչ կտավի մասին է խոսքը՝ չի հաղորդվում։


© armedia.am