Պաշտոնական Բաքուն բողոք է հայտնել Ֆրանսիային այս երկիր Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցի դեմ:
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի հայտարարության համաձայն՝ Բաքվում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեզն այս հարցով երեքշաբթի կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Արցախի օրեր են անցկացվում: