Պաղեստինը սառեցնում է ԱՄՆ-ի հետ բոլոր շփումները

10:41     22 նոյեմբերի, 2017

Պաղեստինի իշխանություններն որոշում են ընդունել դադարեցնել ԱՄՆ-ի հետ բոլոր շփումներն՝ ի պատասխան Վաշինգտոնում իրենց ներկայացուցչությունը փակելու մասին ամերիկյան իշխանությունների որոշման:

«Պաղեստինյան ղեկավարությունն որոշել է սառեցնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ի պատասխան Վաշինգտոնում Պաղեստինի ազատագրության կազմակերպության գրասենյակը փակելու մտադրության», - հայտարարել է Պաղեստինի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնը:

Նախորդ շաբաթ Պետդեպարտամենտը հայտարարել էր ԱՄՆ-ում Պաղեստինի ազատագրության կազմակերպության ներկայացուցչության աշխատանքի թույլտվությունը հետ կանչելու մասին, այն բանից հետո, երբ պաղեստինցիները փորձել են իսրայելական իշխանությունների դեմ մեղադրանք ներկայացնել Միջազգային քրեական դատարան:


© armedia.am