Հյուսիսային Կորեայում արգելել են ուրախանալ

13:05     22 նոյեմբերի, 2017

Հյուսիսային Կորեայի իշխանություններն արգելել են մասնավոր երեկույթները և ալկոհոլի առկայությամբ միջոցառումները, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությանը հղումով:

«Փհենյանում գործարկել են մի համակարգ, որի համաձայն կուսակցական մարմիններն ամեն օր հայտնում են մարդկանց տնտեսական դժվարությունների մասին: Բացի այդ, գործում է արգելք ցանկացած զվարճալի երեկույթի, ալկոհոլով միջոցառումների և այլ զվարճանքների վրա, ուժեղացվել է արտաքին տեղեկատվության նկատմամբ վերահսկողությունը», - ասվում է հարավկորեական հետախուզության տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ հյուսիսկորեական իշխանությունների այս քայլը պայմանավորված են երկրի տնտեսության վրա միջազգային պատժամիջոցների ազդեցությունով:


© armedia.am