Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 189,9 հազար ՀՀ դրամ: Հաշվետու ամիսներին մասնավոր հատվածում աշխատողների միջին աշխատավարձի ցուցանիշը կազմել է շուրջ 226,4 հազար ՀՀ դրամ, իսկ պետական համակարգում աշխատողներինը՝ 159,5 հազար ՀՀ դրամ, փոխանցում է b24.am-ը:
Ազգային Վիճակագրական Ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 2.6% աճ, ընդ որում՝ աճը պայմանավորված է եղել մասնավոր հատվածում աշխատավարձերի ավելացմամբ: Այսպես, հաշվետու 10 ամսում մասնավոր հատվածում աշխատավարձի աճը կազմել է 3.6%, իսկ պետական հատվածում ցուցանիշը պահպանվել է նույն մակարդակում:
Ըստ ձևավորված ավանդույթի՝ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: Իսկ ամենաբարձր վարձատրվում են ֆինանսաբանկային, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտների մասնագետները: