Բելգիայի Անտվերպեն քաղաքի դատարանը 30 հազար եվրոյով տուգանել է Skype-ին «հայերի գործով» քննության ընթացքում իրավապահներին աջակցելուց հրաժարվելու համար։
«Բելգիայի իրավապահ ծառայությունները դեռևս 2012 թվականին ընկերությունից տվյալներ էին հայցել ծագումով հայ անձանց նամակագրության ու զանգերի մասին, որոնց նկատմամբ քննություն էր տարվում։ Ընկերությունը իրավապահներին է փոխանցել կասկածյալների էլեկտրոնային փոստերն ու IP-հասցեները, սակայն մերժել նամակագրւթյան ու զրույցների ձայնագրությունների տրամադրման հարցում», - հայտնում է բելգիական Le soir պարբերականը։
Իր մերժումը Skype-ի ղեկավարությունը բացատրել է նրանով, որ ընկերությունը չի հանդիսանում հեռախոսակապի օպերատոր, և նման պարտականություններն իր վրա չեն տարածվում։
Դատարանը պարտավորեցրել է Skype-ին պահպանելու օգտատերերի զրույցների պատմությունը՝ իրավապահ ծառայությունների կողմից հավելյալ հարցումերի համար։