Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը երեքշաբթի հեռախոսային բանակցություններ են վարել և քննարկել ակտուալ խնդիրներ, գրում է ՌԻԱ Նովոստին: Հեռախոսազրույցից հետո ԱՄՆ-ի նախագահը լրագրողներին հայտարարել է.
«Մենք Պուտինի հետ հիանալի խոսակցություն ունեցանք: Խոսել ենք Սիրիայի մասին, ինչը շատ կարևոր է: Քննարկել ենք նաև Հյուսիսային Կորեայի հարցը»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը: Նա նաև ավելացրել է, որ անդրադարձ է կատարվել նաև Ոկրաինայի հարցին:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունում հայտնել են, որ երկու երկրների ղեկավարների զրույցը տևել է ավելի քան մեկ ժամ: Ըստ նրա տեղեկատվության՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահները քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունների կարգավորումը, Կորեական թերակղզու իրադրությունը, ահաբեկչության դեմ պայքարի հիմնախնդիրները: