ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Հիթեր Նոյերթը Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերությունները համեմատել է ամուսինների կյանքի հետ, որոնց միջև լինում են վեճեր, սակայն հետո զույգերից յուրաքանչյուրն ափսոսում է իր խոսքերի համար: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքում:
Խոսելով Թուրքիայի մասին, նա մասնավորապես նշել է. «Ինչպես արդեն նկատել ենք, այս տարի մեր հարաբերություններն այս կամ այն երկրի հետ երբեմն տատանվել են: Ճիշտ այնպես, ինչպես ամուսնական կյանքում, երբ լինում են վատ և լավ օրեր»:
Ինչևէ, նա հավելել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և այն ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր է: