Թուրքիայի իշխանությունները երկրի Ֆինանսների նախարարության 82 նախկին աշխատակիցներին ձերբակալելու օրդեր են տվել անցյալ տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձին կապ ունենալու կասկածների պատճառով, հաղորդում է TASS-ը:
82 կասկածյալներից 17-ն արդեն ձերբակալվել է հատուկ գործողության ժամանակ: Հետաքննությոնը կատարում է Անկարայի դատախազությունը: Կասկածի տակ հայտնված մարդիկ կարող են լինել FETO-ի («Ֆեթուլլահիստների ահաբեկչական կազմակերպություն») անդամ, որին մեղադրում են պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ մի խումբ զինվորականներ և սպաներ նախաձեռնել էին պետական հեղաշրջման փորձ: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Ստամբուլում և Անկարայում, զոհվել էր 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվել էր: Անկարան խռովության կազմակերպման և այս ծրագրերի իրականացման մեջ մեղադրում է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից ԱՄՆ-ում է բնակրվում, և նրա հետ ասոցացվող FETO կազմակերպությանը: