Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Սվիդլերն է

14:29     22 նոյեմբերի, 2017

Իսպանական Պալմա դե Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի տարվա վերջին Գրան Պրին: Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ռուս Պյոտոր Սվիդլերը, գրում է Արցախպրեսը:

Մյուս զույգերը կկազմեն՝  Հարիկրիշնա-Վաշիե-Լագրավ, Նակամուրա-Լիժեն, Գիրի-Յակովենկո, Տոմաշևսկի-Ռաջաբով, Ռիզանցև-Ռապորտ, Չաո-Էլյանով, Համեր-Պոնս, Գելֆանդ-Ինարկիև:

5 տուրերից հետո առաջատարը Լևոն Արոնյանն է, ով ունի 3,5 միավոր:


© armedia.am