Երեքշաբթի Դոնալդ Թրամփն օգտվել է իր նախագահական իրավունքից և ներում է շնորհել 2 հնդկահավերին, փոխանցում է NEWS.am-ը:
Նշենք, որ հնդկահավերը Սպիտակ տուն էին բերել՝ նոյեմբերի 23-ին Երախտագիտության օրը նշելու համար:
Վարդերի այգում հատուկ արարողության ժամանակ վարչակազմի ղեկավարը, ում ուղեկցել է կինը՝ Մելանյան և նրանց 11-ամյա որդի Բերոնը, ասել է. «Դրամսթիք հնդկահավը ներված է»:
Թրամփը ներել է նաև երկրորդ թռչունին, որը տոնի առիթով, համենայնդեպս, բերում են Սպիտակ տուն:
ԱՄՆ նախագահը ընտանիքի հետ տոնը նշել է Փալմ Բիչի (Ֆլորիդա նահանգ) Mar-a-Lago կալվածքում:
Իր կարճ ելույթում Թրամփը չի կարողացել զերծ մնալ Բարաք Օբամային ուղղված ծաղրից:
«Անցած 10 ամիսներին Մելանյան և ես Սպիտակ տանը մեծ թվով հյուրեր ընդունելու վայելքն ենք ունեցել: Մեզ հյուրընկալվել են տասնյակ համաշխարհային շշմեցուցիչ առաջնորդներ, Կոնգրեսի անդամներ և մի քանի շատ տարօրինակ թռչուններ»,- ասել է նախագահը՝ չհստակեցնելով կոնկրետ ում նկատի ունի: