Հունվարի մեկից ջուրը կթանկանա

16:08     22 նոյեմբերի, 2017

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այսօրվա նիստում քննարկելով «Վեոլիա ջուր» ընկերության հայտը, որոշեց սպառողների համար հունվարի 1-ից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագինը սահմանել 191․4 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց, հաղորդում է Azatutyun-ը:

Հիշեցնենք, ներկայումս խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համար սպառողները վճարում են 180 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց:

«Վեոլիա ջուր»-ը օգոստոսին ներկայացրած հայտով պահանջել էր սակագինը բարձրացնել 14 դրամով:


© armedia.am