ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովին, ով գլխավորում է ռուսաստանյան պատվիրակությունը Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովին։
Այս մասին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, փոխանցում է Artsakhpress-ը:
Զրուցակիցներին անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստան-Ռուսաստան համագործակցությանը։