ՈւԵՖԱ-ի տարվա խորհրդանշական թիմում հավակնում են ընդգրկվել Մանչեսթր Յունայթեդի չորս ֆուտբոլիստ՝ Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան, ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան և վենեսուելացի պաշտպան Անտոնիո Վալենսիան: Այս մասին տեղեկանում են ակումբի պաշտոնական կայքից:
«Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը շատ արդյունավետ էր Եվրոպայի լիգայում»,- գրում է կայքը: