«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ), Շանլըուրֆա (Ուրֆա) և Անկարա քաղաքներում «ստրուկների շուկա» է հիմնել, որտեղ վաճառում է եզդի կանանց և երեխաների:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Gazeteduvar.com» լրատվական կայքին, այս մասին գրել է ռուսական «Sputnik» լրատվական գործակալության արաբալեզու ծառայությունը:
Տարածված տեղեկության համաձայն՝ ԻՊ-ը Սիրիայում և Իրաքում պարտվելուց հետո այնտեղի «ստրուկների շուկան», որտեղ վաճառում էր գերի վերցրած եզդի կանանց, տեղափոխել է Թուրքիա: