ԱՄՆ իշխանությունները մտադիր են պահպանել իրենց ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում նաև Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո. Վաշինգտոնում պատրաստվում են Սիրիայի հյուսիսում նոր տեղային կառավարման մարմին ստեղծել, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
Վերջիններիս խոսքերով ամերիկյան զորքերի հանկարծակի դուրսբերումը Սիրիայից կարող է օգնել նախագահ Բաշար Ասադին՝ «ավարտելու սիրիական տարածքի զավթումը» և երաշխավորել Ասադի քաղաքական ապագան:
«Նման ելքը կդառնա Իրանի հաղթանակը», - նշում են ամերիկացի պաշտոնյաները:
Նրանց խոսքերով՝ դրանից խուսափելու համար Վաշինգտոնում մտադիր են պահպանել ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում և այնտեղ նոր տեղական իշխանություն ստեղծել, որն անկախ կլինի Ասադի կառավարությունից: