Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված արքայազններն ու բիզնեսմենները կտտանքների են ենթարկվում ԱՄՆ-ի զինվորական մասնավոր ընկերության աշխատակիցների կողմից, գրում է Daily Mail պարբերականը:
«Նրանց ծեծում են, կտտանքների ենթարկում, պարգեւատրում «ճիպոտի հարվածներով» և վիրավորում են: Նրանց փորձում են կոտրել», - պարբերականին հայտնել է աղբյուրը:
Պարբերականի տվյալներով, այդ գործով զբաղվում է ԱՄՆ-ի մասնավոր զինվորական ընկերությունը` Academy-ն, որը նախկինում կոչվում էր Blackwater: «Արքայազները պահվում են հյուրանոցում, որի մուտքի մոտ կայանված են Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների զրահապատ մեքենաները, սակայն ներսում գործում է մասնավոր ռազմական ընկերություն», - հայտնել է պարբերականի աղբյուրը:
Պարբերականը նաև հայտնում է, որ ձերբակալվածներին անձամբ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդն է հարցաքննում, ով արքայազններից արդեն առգրավվել է 200 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել էին 11 արքայազն, 30 նախարար ու գործարար, իսկ ավելի ուշ տեղեկացվեց, ընդհանուր առմամբ 208 ձերբակալվածի մասին: