Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի եզրափակիչ փուլի մրցաշարային աղյուսակը:
Վեցերորդ տուրում հայաստանցի շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Արոնյանն ունի 4 միավոր և կես միավորի տարբերությամբ գերազանցում է մրցաշարի ութ մասնակցի:
Յոթերորդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապպորտի հետ: