Հետախույզ Գևորգ Վարդանյանի դիմանկարը կցուցադրվի Հաղթանակի թանգարանում

17:54     23 նոյեմբերի, 2017

Ռուսաստանի Հաղթանակի թանգարանում «Անտեսանելի ճակատ» ցուցահանդեսի շրջանակներում՝ նվիրված խորհրդային հետախույզներին, կցուցադրվի հայազգի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանայանի դիմանկարը:

Այս մասին տեղեկացնում է Ռուս-հայկական տեղեկատվական գործակալությունը:

Թանգարանի այցելուներին նաև կպատմեն Գևորգ Վարդանյանի  սխրանքների մասին և կծանոթացնեն նրա կենսագրությանը:

Դա տեղի կունենա «Ռուսաստանում Հայաստանի օրեր»-ի շրջանակներում, իսկ հետո դիմանկարը կվերադարձվի  Ռուսաստանի արտաքին հետախուզության թանգարան: 


© armedia.am