Ռուսաստանի Հաղթանակի թանգարանում «Անտեսանելի ճակատ» ցուցահանդեսի շրջանակներում՝ նվիրված խորհրդային հետախույզներին, կցուցադրվի հայազգի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանայանի դիմանկարը:
Այս մասին տեղեկացնում է Ռուս-հայկական տեղեկատվական գործակալությունը:
Թանգարանի այցելուներին նաև կպատմեն Գևորգ Վարդանյանի սխրանքների մասին և կծանոթացնեն նրա կենսագրությանը:
Դա տեղի կունենա «Ռուսաստանում Հայաստանի օրեր»-ի շրջանակներում, իսկ հետո դիմանկարը կվերադարձվի Ռուսաստանի արտաքին հետախուզության թանգարան: