Պատառոտված ջինսերը օտարերկրյա լրտեսներին բացահայտելու միջոց են: Այս մասին ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ պնդում է թուրքական «Yeni Akit» պարբերականը:
Հոդվածի հեղինակ Սելիմ Յազջըն նշում է, որ օտարերկրյա լրտեսները կրում են միևնույն սերիական համարն ունեցող ջինսեր, որոնք նույն տեղերում ունեն պատռվածքներ, ինչն էլ հնարավորություն է տալիս լրտեսներին միմյանց ճանաչել:
Հոդվածագիրը պնդում է, որ Թուրքիայի ազգային հետախուզության ուշադրությունից նույնպես չի վրիպել այս հանգամանքը և նրանք վաղուց արդեն հետևում են այս թեմային: