Թուրքիան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու նոր՝ յոթ հարցում է ուղարկել ԱՄՆ-ին, սակայն վերջինս որևէ քայլ այս կապակցությամբ չի ձեռնարկել, փոխանցում է Artsakhpress-ը՝ հղում կատարելով թուրքկան «Հուրիեթ» պարբերականին:
«Մենք յոթ հարցում ենք ուղարկել ԱՄՆ Գյուլենին արտահանձնելու խնդրով: Չկան այնպիսի փաստաթղթեր, որ այս խնդրի առնչությամբ չենք ուղարկել Միացյալ Նահանգներ: Շարունակելու ենք մեր իրավական պայքարը: Անընդունելի է այն, որ ԱՄՆ-ն իր հովանու ներքո է պահում այն անձին, ով շարունակ սպառնում է Թուրքիային»,- հայտարարել է արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը: