Սոչիում տեղի ունեցած Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տապալել է աթոռը, որի վրա նստած է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն՝ այս միջադեպը չի վրիպել Թվիթերի օգտատերերի աչքից:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Պուտինը մոտենում Էրդողանին, մեկնում ձեռքը՝ միաժամանակ մի կողմ տանելով վերջինիս աթոռը: Ենթադրվում է, որ Պուտինը դա արել է, որպեսզի Էրդողանն ավելի հեշտ կարողանա կանգնել, սակայն աթոռն ընկել է: