Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաջող մեկնարկեց Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլում, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը։
Առաջին խաղում մեր ընտրանին հյուրընկալվելիս 80-63 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին։ Հայ բասկետբոլիստները հաշվի մեջ առջևում էին բոլոր չորս քառորդներում։ Մեծ ընդմիջումից առաջ հաշիվը 41-38 էր։
Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Ալբերտ Թադևոսյանը։ Խաղին մասնակցեց նաև Լուկաս Ֆիշերը, որը բաց էր թողել վերջին մարզումը մրցավայրում։ Մինչև վերջին պահը նրա մասնակցությունը հարցականի տակ էր, քանի որ վերջնականապես չի ապաքինվել ձեռքի վնասվածքից։
Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ Երևանում ընդունելով Դանիայի ընտրանուն։