Նոյեմբերի 24-ից Հելսինկիի սուպերմարկետներում կսկսեն վաճառել միջատների օգտագործմամբ պատրաստված հաց, հայտնում է ֆիննական Helsingin Sanomat թերթը:
Այն արտադրելու է Fazer ընկերությունը, որտեղ նշել են, որ մեկ հացի պատրաստման համար օգտագործվում է 70 չորացված ծղրիդ: Միջատները մանրացվում են ու ավելացվում ալյուրին: Նշվում է, որ ծղրիդները կկազմեն հացի ընդհանուր զանգվածի 3 տոկոսը:
Նման մեկ հացի արժեքը կկազմի մոտ 4 եվրո: