Կոռուպցիայի մեջ մեղադրվող սաուդյան արքայազնների մեծ մասը համաձայնել են փոխանցել իրենց միջոցների մի մասը՝ ազատության դիմաց։ Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում հայտնել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանը։
«Մենք նրանց ցույց ենք տվել մեր ունեցած բոլոր փաստաթղթերը, և դրանց հետ ծանոթանալուց հետո 95 տոկոսը համաձայներ է մինչդատական կարգավորման», - հայտնել է թագաժառանգ արքայազնը՝ հավելելով, որ կոռուպցիայի մեջ մեղադրվողների 1 տոկոսն է արդարացվել, իսկ 4 տոկոսը պատրաստվում է իր անմեղությունն ապացուցել դատարանում:
Մուհամմադ բեն Սալմանի գնահատականով՝ ընդհանուր առմամբ բյուջեն համալրվել է մոտ 100 մլրդ դոլարով։