ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Հաղթական ավարտի համար Լևոն Արոնյանին մնում է երկու քայ

12:53     24 նոյեմբերի, 2017

Երկու տուրից կավարտվի Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլը, որտեղ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Յոթերորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը սևերով ոչ-ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապպորտի հետ: Արոնյանը 4.5 միավոր ունի և կես միավորի տարբերությամբ գերազանցում է միանգամից ութ շախմատիստի:

Ութերորդ տուրում մրցաշարի առաջատարը սպիտակներով կխաղա Եվգենի Տոմաշևսկու հետ (ՌԴ):


© armedia.am