Նոյեմբերի 24-ից մեկնարկում է Apple ապրանքանիշի iPhone X մոդելի նախավաճառքը: NEWS.am-ի փոխանցմամբ այն կիրականցվի Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում:
Նախավաճառքի ընթացքում գնորդները հնարավորություն ունեն նախապես պատվիրելու իրենց սմարթֆոնը: Զիգզագ ընկերությունն իր մի շարք առաջատար գործընկեր բանկերի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն է ընձեռում սմարթֆոնները ձեռք բերել նաև ապառիկ, այդ թվում՝ սահմանված հատուկ արտոնյալ պայմանով. 0% կանխավճար, 0% տարեկան տոկոսադրույք և 0% ամսական սպասարկման վճար առաջին 6 ամիսների համար՝ մինչև 36 ամիս մարման ժամկետով:
Հայաստանում iPhone X սմարթֆոնի պաշտոնական վաճառքների համար որպես սկզբնաժամկետ արտադրողի կողմից սահմանվել է դեկտեմբերի 1-ը:
64 ԳԲ հիշողությամբ iPhone X սմարթֆոնի վաճառքի արժեքը կկազմի 659,900 դրամ, իսկ հիշողության 256 ԳԲ ծավալով մոդելը կարժենա 759,900 դրամ: