ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը Բրյուսելում ամենավառ իրադարձությունը կլինի. Deutshce Welle

13:21     24 նոյեմբերի, 2017

Արևելյան գործընկերության գագաթաժողովի ամենավառ  իրադարձությունը կլինի  Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին գրել է «Deutshce Welle» պարբերականը, հայտնում է Panorama.am-ը:

Deutshce Welle-ի ԵՄ աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի  էներգետիկայի, տրանսպորտի,  շրջակա միջավայրի պաշտպանության և առևտրի  ոլորտներում համագործակցության և ԵՄ-ն այս համաձայնագիրն անվանում է  ամբիցիոզ։
«Մենք շատ բանի ենք գնացել, որպեսզի համաձայնագիրը համատեղելի լինի ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների հետ»,-նշել է աղբյուրը։


© armedia.am