Արևելյան գործընկերության գագաթաժողովի ամենավառ իրադարձությունը կլինի Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին գրել է «Deutshce Welle» պարբերականը, հայտնում է Panorama.am-ը:
Deutshce Welle-ի ԵՄ աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության և առևտրի ոլորտներում համագործակցության և ԵՄ-ն այս համաձայնագիրն անվանում է ամբիցիոզ։
«Մենք շատ բանի ենք գնացել, որպեսզի համաձայնագիրը համատեղելի լինի ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների հետ»,-նշել է աղբյուրը։