Նոյեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսվում է այսօր՝ նոյեմբերի 24-ին, www.junioreurovision.tv կայքում, հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն:
Քվեարկել ցանկացողները www.junioreurovision.tv կայքում պետք է դիտեն բոլոր երգերի կարճ տարբերակները և միայն դրանից հետո մուտք կունենան դեպի քվեարկության հարթակ։ Այնուհետև քվեարկողը հնարավորություն կունենա դիտելու ավելի երկար՝ մեկ րոպե տևողությամբ հատվածներ յուրաքանչյուր մասնակցի փորձից և նոր հնարավորություն կունենա միաժամանակ քվեարկել մինչև 5 մասնակցի օգտին:
Քվեարկության առաջին փուլը կավարտվի կիրակի օրը՝ նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 18։59-ին։ Իսկ արդյունքի մյուս 50 տոկոսը կորոշի ազգային ժյուրին, որի կազմում կլինեն երաժշտական ոլորտի պրոֆեսիոնալներ և երեխաներ։