ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ ԵԽԽՎ Բյուրոն Կոպենհագենում նախօրեին կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել երկարացնել ԵԽԽՎ-ում կոռուպցիոն վերջին իրադարձությունները հետաքննող անկախ մարմնի գործունեությունը մինչև 2018 թվականի ապրիլի 15-ը, փոխանցում է Panorama.am-ը:
«Մինչ այդ ժամանակահատվածի ավարտը անկախ մարմինը Բյուրոյին, այնուհետ՝ Վեհաժողովին կներկայացնի իր զեկույցը»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը։