«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա Հեռուստամարաթոնին ԱՄՆ-ում գտնվող Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդես է եկել իր օրհնանքի խոսքով, հայտնում է Արցախպրեսը:
Պարգև Սրբազանը նշել է, որ այս տարվա հանգանակած գումարները հիմնականում ուղղվելու են Արցախի գյուղատնտեսության զարգացմանը, ինչը կենսական նշանակություն ունի տեղում ապրող բնակչության համար:
«Արցախի հողերի մի զգալի մասը անմշակ է, քանի որ ջրային ռեսուրսները գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, իսկ լավագույն հողերը՝ հարավ-արևելքում՝ ճիշտ հակառակ ուղղությամբ: Եթե մենք հողի ընդերքից արտեզյան ջրհորների միջոցով հանենք ջուրը և ոռոգենք դաշտերը, ապա մեծ ծավալի բերք կստանանք, և ժողովուրդը շատ ավելի լավ կապրի»,- ասել է Արցախի թեմի առաջնորդը և կարևորել, որ ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: